Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյան. Իշխանությունը փոխանցվում է ոչ թե ինչ-որ քաղաքական ուժի, այլ, կարծում եմ՝ Ռուսաստանին. «Հրապարակ»

Սեպտեմբեր 27,2016 11:16

Վարչապետ Կարապետյանի վարած քաղաքականությունը դեռեւս մշուշոտ է նաեւ քաղաքական գործիչների համար։ Առաջին փուլով իրականացրած նախարարների փոփոխությունները քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին թույլ են տալիս մտածելու, որ կառավարության նորանշանակ ղեկավարը հենվում է ոչ թե քաղաքական ուժերի, այլ յուրային տեխնոկրատների վրա։ «Թե ինչքանով իրենց կարդարացնեն այդ մարդիկ, ժամանակը ցույց կտա։ Բայց այն, որ ընտրությունը կանգ է առել անձերի վրա, արդեն իսկ փոշիացնում է քաղաքական ուժերի հետ հույսեր կապելու, հատկապես իշխանական թեւի սպասելիքները»։

Քաղաքագետի կարծիքով՝ այն, ինչ հիմա տեղի է ունենում երկրի ներսում, նման է իշխանափոխանցման։ «Բայց իշխանությունը փոխանցվում է ոչ թե ինչ-որ քաղաքական ուժի, այլ, կարծում եմ՝ Ռուսաստանին։ Եվ սա պայմանավորված է ռուսական քաղաքականությամբ, ոչ թե անձն է անձով փոխարինվում, այլ երկիրը՝ երկրով»։

Նոր կառավարությունից քաղաքագետը հրաշքներ չի սպասում։ Նախ՝ որովհետեւ այն ժամանակավոր է եւ, հետեւաբար, ոչ թե ստրատեգիական, այլ տակտիկական խնդիրներ պետք է լուծի, եւ հետո՝ նախագահի հետ ուժային կառույցներին «ձեռք չտալու» պայման ունի։ «Իսկ քանի դեռ ուժայինները նախագահի ձեռքում են, կառավարության հնարավորությունները մնում են սահմանափակ։ Այս պայմաններում գլոբալ հարցերի լուծում ակնկալելը միամիտ բան կլինի»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:

Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930