Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Դեյվ Բլոսս. Կառավարությունները հաստատ կցանկանային տեսնել այս փաստաթղթերը, թե ով ինչ ունի օֆշորում. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 27,2016 11:30

Այս տարվա ապրիլ ամիսը հանրային հիշողության մեջ մնաց ոչ միայն ԼՂ հակամարտության գոտում վերսկսված պատերազմական գործողություններով, այլեւ Միհրան Պողոսյանի՝ ԴԱՀԿ ծառայության ղեկավարի պաշտոնից հրաժարական տալու փաստով։

«Պանաման նվաճած» Պողոսյանը հրաժարականի դիմում ներկայացրեց այն բանից հետո, երբ OCCRP-ի (Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման նախագիծ) ցանցի լրագրողների հրապարակած Պանամայի փաստաթղթերի տրցակից հանրությունը տեղեկացավ արդարադատության զեներալ-մայորի օֆշորային ընկերությունների եւ շվեյցարական բանկերում ունեցած հաշիվների մասին։ Տարբեր երկրների պաշտոնյաների օֆշորային հաշիվների մասին տեղեկատվություն պարունակող փաստաթղթերը մեծ աղմուկ բարձրացրին։

Երկու տասնյակից ավելի ՀՀ քաղաքացիներ հայտնվել են Պանամայի փաստաթղթերում։ Այդ փաստաթղթերը եւ տվյալների բազաները Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը դեռ շարունակում է ուսումնասիրել։ Այս մասին զրույցում նշեց OCCRP-ի տարածաշրջանային խմբագիր Դեյվ Բլոսսը, որը «Հոդված 3» ակումբի նախաձեռնությամբ գտնվում է Հայաստանում: Դեո կլինեն նոր պատմություններ, խոստանում է նա եւ պատմում Պանամայի փաստաթղթերի բացահայտման որոշ մանրամասներ։

– Երբ հրապարակվեցին այդ փաստաթղթերը, Հայաստանում սկսեցին խոսել այն մասին, որ դա պատվեր է: Ի՞նչ կասեք այս հայտարարությունների վերաբերյալ։

– Մենք 4 հազար փաստաթուղթ ենք բացել եւ գտել ենք այն, ինչ գտել ենք։ Իմ անձնական կարծիքն այն է, որ ոչ, դա պատվեր չէր։ Ոչ մեկը երբեք չէր մտածի, որ սա կբացահայտվի, ու ինչ-որ մեկը կնայի այս փաստաթղթերը։ Բանն այն է, որ դեռ մեկ տարի առաջ, մինչ մենք կսկսեինք քրքրել ու ուսումնասիրել այս փաստաթղթերը, մենք կարող էինք միլիոնավոր դոլարներով վաճառել այն ցանկացած կառավարության։ Կառավարությունները հաստատ կցանկանային տեսնել այս փաստաթղթերը, թե ով ինչ ունի օֆշորում։ 300 հարյուր լրագրողներ աշխատում էին եւ հետևում վերջնաժամկետին։ Ոչ մեկը չէր կարող կապ հաստատել ավելի շուտ որեւէ պաշտոնյայի հետ՝ իր պատմությունն ավելի զարգացնելու նպատակով։ Ամեն ինչ հստակ էր, որպեսզի գաղտնիությունը պահվի։

Բացի այդ, յուրաքանչյուր կառավարության համար բարդ խնդիր կլիներ նախօրոք իմանալ, թե ինչ է իրեն սպասվում։ Տարբեր երկրներում օրենքները տարբեր են։ Եղան շատ կառավարություններ, որոնք պահանջեցին իրենց հանձնել այդ փաստաթղթերը։ Լավ էր, որ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումն ուժեղ գտնվեց եւ մերժեց այդ պահանջը։

Արշալույս ՄՂԴԵՍՅՍՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930