Լրահոս
Օրվա լրահոսը

«Քացիների» հետքեր` Գեւորգ Սաֆարյանի տաբատի վրա (Տեսանյութ)

Սեպտեմբեր 27,2016 14:48

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր` սեպտեմբերի 27-ին, շարունակվեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանի գործի քննությունը:

sam_5405Որպես իրեղեն ապացույց ներկայացվեց Գեւորգ Սաֆարյանի` Ամանորի գիշերը տեղի ունեցած միջադեպի ժամանակ կրած սպիտակ տաբատը: Պաշտպանական կողմը հրավիրեց դատարանի ուշադրությունն առ այն, որ տաբատի վրա ոստիկանական կոշիկների` «քացիների հետքեր» կային: Դատավարության կողմերը զննեցին տաբատը, ապա մեղադրող կողմը առարկեց` ասելով, որ տաբատի վրա «գրված» չէ, որ կեղտերի հետքերը ոստիկանական կոշիկներինն են:

sam_5408Գեւորգ Սաֆարյանն էլ պնդեց, որ Ամանորի գիշերը տեղի ունեցած միջադեպից հետո` հենց առաջին օրը, հաղորդում է տվել առ այն, որ «ոստիկանները հարձակվել են քաղաքացիների վրա, այդ թվում` իմ, հասցրել են բազմաթիվ հարվածներ, եւ իմ տաբատի վրա կան համապատասխան հետքեր:

Սակայն փորձաքննություն չանցկացվեց` պարզելու համար հետքերի ծագումնաբանությունը: Որ չեն անցկացրել, մենք ի՞նչ անենք…»:

sam_5404Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930