Լրահոս
Օրվա լրահոսը

«Բնապահպաններին ենթարկենք տնտեսագետին, թող ձայները կտրեն». բնապահպանը` Արծվիկ Մինասյանի նշանակման մասին

Սեպտեմբեր 28,2016 16:49

«Շատ զարմանալի էր այդ նշանակումը: Լավ եմ վերաբերվում Արծվիկ Մինասյանին` որպես մարդու, տնտեսագետի, պատգամավորի…: Երկու սցենար եմ տեսնում` «բնապահպաններին ենթարկենք տնտեսագետին, թող ձայները կտրեն»: Դա ընդունելի չէ ինձ համար: Երկրորդ սցենարն ավելի լավատեսական է` կայուն զարգացումը էկոլոգիայի եւ տնտեսագիտության ներդաշնակեցումն է: Դա լավ տարբերակ կլինի»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով Արծվիկ Մինասյանի` նապահպանության նախարարի պաշտոնում նշանակվելուն, ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:

Նա ադրադարձավ նաեւ ՀՀ վարչապետի եւ Հանրային խորհրդի https://www.aravot.am/2016/09/24/808796/ անդամների հանդիպմանը. «Վազգեն Մանուկյանն ասաց` հրավեր է եղել մասնակցելու Հանրային խորհրդի այն անդամներին, որոնք տնտեսության զարգացմամբ են զբաղվում: Չեմ ուզում ասել, թե դա դարձյալ բնապահպանության հանդեպ արհամարհանքի դրսեւորում է, որը տեսել ենք 25 տարի…Այնպիսի բարբարոս վերաբերմունք են դրսեւորել այս մի կտոր հողի նկատմամբ, որ երբեմն մտածում եմ` Աստված մեզ չի վերադարձնում մեր պատմական հողերը, որովհետեւ դրանք վտանգված կլինեն` նույն բարբարոս վերաբերմունքը կդրսեւորենք»:

Կարինե Դանիելյանը հավելեց, որ առաջիկայում լրագրողներին կներկայացնի բնապահպանական ոլորտի հետազոտություն, որի արդյունքները, իր բնորոշմամբ, մտահոգիչ են:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930