Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե սիրիահայերին տարհանենք, Սիրիայում էլ ոչինչ չենք ունենա անելու». արաբագետ Գոռ Գեւորգյան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 06,2016 14:43

«Չմոռանանք, որ նրանք Սիրիայի քաղաքացիներ են: Հաշվի առնենք նրանց կարծիքը` ուզո՞ւմ են մնալ այդ երկրում, թե՞ տեղափոխվել»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում անդրադառնալով հալեպահայության ճակատագրին, ասաց արաբագետ Գոռ Գեւորգյանը:

Նա նշեց, որ սիրիական հակամարտության հետեւանքով մինչ օրս 120 հայ  է զոհվել, բայց սիրիահայերը պայքարում են իրենց հայրենիքի համար. «Սիրիայում ունենք ահռելի քանակության պատմամշակութային արժեքներ` հոգեւոր բաղադրիչով: Եթե սիրիահայերը դուրս եկան` դրանք կորած են: Եթե ուզում ենք տարհանել, պետք է հասկանանք, որ Սիրիայում էլ ոչինչ չունենք անելու»:

Արաբագետի խոսքով` ՀՀ-ից Սիրիա ուղարկված հումանիտար օգնությունն էական նշանակություն չունի. մեր հայրենակիցներին օգնելու համար պետք է գործակցել կառավարական ուժերի հետ: Ըստ Գոռ Գեւորգյանի` Մերձավոր Արեւելքի հայկական սփյուռքն օրհասական կարգավիճակում է, քանի որ տարածաշրջանը փոխում է իր կրոնական պատկերը, ուստի Հայաստանը պետք է պատրաստ լինի հարկ եղած դեպքում իր հայրենակիցների օգնության ռազմավարական ծրագիր ներկայացնելուն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31