Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան. Հանրային տրամադրությունների կառավարման գործընթաց, ոչ՝ փոփոխություններին միտված քաղաքականություն

Հոկտեմբեր 07,2016 19:15

«Մեր պետական մարմինները պատրաստ չէին այդ մարտահրավերներին, նույնիսկ իրենց հաշվարկներում էլ չէին կարող ունենալ զարգացման սցենարները»,- հոկտեմբերի 7-ին «Դեբատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Նա նշեց, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ ասում են, որ բերում են փոփոխություններ. «Արդեն օգտագործում են այն բառապաշարը, որ տարիներ ի վեր միշտ ասում էր համակարգային փոփոխություններ, կադրային փոփոխություններ, քաղաքականության եւ նոր մոդելի փոփոխություններ: Սկսել են իրենք խոսել, որ պայքարում ենք կոռուպցիայի դեմ: Եթե նայենք բառապաշարային փոփոխությունների խնդիր է տեղի ունեցել:

Գործողություններով եւ արդյունքներով, եթե դիտենք, ապա առայժմ այսօրվա դրությամբ միայն եւ միայն կարելի է խոսել անձափոխությունների խնդրի մասին, քանի որ չկա ո՛չ կառավարության ծրագիրը, ո՛չ տեսանելի համակարգային փոփոխությունները: Կլինի այդ ամենը՝ կերեւա երկու շաբաթվա ընթացքում, երբ օրենքի պարտադրանքից ելնելով կառավարությունը պետք է ծրագիրը ներկայացնի: Արդյոք հավատ ունե՞մ, որ մեծ փոփոխություններ կարող են իրենք անել կամ բերել, այդ հավատով էլ այլեւս լի չեմ»:

Թեւան Պողոսյանի խոսքերով՝ ժամանակ չունենք դանդաղելու, բայց ամեն ինչ արվում է օրենքով սահմանված վերջին րոպեի դրությամբ. «Անձափոխության խնդիրն էլ, ըստ իս, որոշված է եղել շատ շուտով, բայց  տեխնիկապես ոնց որ թե ձգվում է: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ տեղի է ունենում ուղղակի հանրային տրամադրությունների կառավարման գործընթաց, այլ ոչ թե փոփոխություններին միտված քաղաքականություն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31