Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգագրական պարերի տոնական շքերթ` Ազատության հրապարակում

Հոկտեմբեր 08,2016 23:21 Share

Երևանի ծննդյան օրվան միջոցառումները շարունակվում են: Ազգագրական պարերը ևս  տոնական Երևանի անբաժանելի մասնիկն են:

Ազատության հրապարակի բազմաթիվ միջոցառումներից մեկն ազգագրական  պարերի տոնական շքերթն էր: «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի անդամները գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ  ոչ միայն պարում էին, այլ նաև ուսուցանում հայկական լեռնաշխարհի ավանդական հայկական պարեր ու պարային շարժումներ, ներկայացնում դրանց ծագումնաբանությունը: Ազգագրական պարը համակել էր բոլորին. Ազատության հրապարակը պարում էր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել