Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Յուրա Մովսիսյանի հետ պայմանավորվել էի, սակայն նա չեկավ». Վարուժան Սուքիասյան

Հոկտեմբեր 08,2016 23:50

Քիչ առաջ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի հետխաղային մամուլի ասուլիսը:

Հոկտեմբերի 8-ին Հանրապետական մարզադաշտում կայացած Աշխարհի 2018 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլի Հայաստան – Ռումինիա խաղից հետո տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի հրաժարականը:

Head coach of the Armenia national football team Varuzhan Sukiasyan gives a press conference after the FIFA World Cup 2018 qualifying soccer match between Armenia  and Romania  at Vazgen Sargsyan Republican Stadium in Yerevan, Armenia, 08 October 2016

Պատրաստվո՞ւմ եք հրաժարական տալ:

-Եթե վիճակն այսքան ծանր չլիներ, ես հրաժարական կտայի:

Ինչո՞ւ Յուրա Մովսիսյանը չի համապատասխանում հավաքականի ստանդարտներին:

-Ես Յուրա Մովսիսյանի հետ պայմանավորվել էի: Մենք պետք է հանդիպեինք, սակայն նա չեկավ:

Ի՞նչ ծանր վիճակի մասին է խոսքը:

-Գոնե կարողացել ե՞ք հաշվել վնասվածք ունեցող ֆուտբոլիստների քանակը, իսկ վերջին պահին էլ մեր հարձակվողներից մեկը վնասվածք ստացավ ու չկարողացավ մասնակցել խաղին: Երրորդ րոպեին էլ մնացինք տասը հոգով:

Կգնահատե՞ք խաղը:

-Նրանք իրոք ուժեղ էին: Մենք նման սցենարի պատրաստ չէինք: Վնասվածքից և կարմիր քարտից հետո տղաները չկարողացան վերականգնվել: Ես ամբողջ մեղքը վերցնում եմ իմ վրա: Ուղղակի հասկացեք, ես թիմը չեմ կարող թողնել այս ծանր վիճակում: Եթե ֆեդերացիան պահանջի, ես անհապաղ հրաժարական կտամ, սակայն այնքան տղամարդկություն ունեմ, որ պետք է մնամ թիմում և այս վիճակից թիմին հանեմ:

varujan suqiasyan

Դժգոհ են բոլորը` ֆուտբոլասերներն, լրագրողները: Այս դեպքում ինչպե՞ս եք պատրաստվում մոտիվացնել ֆուտբոլիստներին ու ազգին:

-Կտեսնենք, թե ինչ կարելի է անել:

Առջևում Լեհաստանի դեմ խաղն է, և մեր շարքում կրկին վնասվածքներ կան: Արդյոք տեղեկություններ կա՞ն, երբ կվերականգնվեն այդ ֆուտբոլիստները:

-Գաել Անդոնյանը վնասվածք չունի, ուղղակի կոպիտ սխալից հետո նա չկարողացավ շարունակել հանդիպումը և ցանկացավ, որ իրեն փոխարինենք, իսկ Կադիմյանի վնասվածքը լուրջ է:

Դեռ շատ վաղ է գնահատական տալ խաղին, սակայն ի՞նչ է պետք անել, որ Լեհաստանի դեմ խաղում հասնենք ավելի լավ արդյունքի:

-Պետք է մտածենք:

Բոլորս էլ հասկանում ենք, որ Մխիթարյանի ու ևս մի քանիսի բացակայությունը լուրջ հարված է մեր հավաքականին: Սակայն տեսանք որ պաշտպանությունում նույնպես ունենք բավական լուրջ խնդիրներ: Ո՞րն է դրա պատճառը:

-Ես Դանիայի դեմ խաղում նախընտրեցի խաղադաշտ դուրս բերել 5 պաշտպանների, իսկ այստեղ առջևում որոշակի առավելություն ստանալու համար փորձարկեցի չորս պաշտպանով խաղը և սխալվեցի: Ես կրկնում եմ` ամբողջ պատասխանատվությունը  վերցնում եմ ինձ վրա:

Ամեն դեպքում լրագրողների ու երկրպագուների հավատը միայն հավաքականի մեղքով է ընկել: Ի՞նչ է փոխվելու:

-Ֆուտբոլիստները պետք է հնարավորինս շուտ ապաքինվեն վնասվածքներից:

Մինչև Լեհաստանի խաղը էլ չենք կարող փոփոխություն անել, բայց դրանից հետո կլինե՞ն արմատական փոփոխություններ:

-Մեր տղաները մինչև Մոնտենեգրոյի դեմ հանդիպումը ապաքինված կլինեն:

Head coach of the Armenia national football team Varuzhan Sukiasyan congratulates head coach of the Romania national football team Christoph Daum on winning  the FIFA World Cup 2018 qualifying soccer match at Vazgen Sargsyan Republican Stadium in Yerevan, Armenia, 08 October 2016

Ի՞նչ սպասենք երեք օր հետո տեղի ունենալիք խաղից:

-Պետք է տղաներին այս վիճակից հանել և մարտական ոգով դաշտ դուրս գալ: Հետո ինչ կլինի, կլինի:

Քիչ առաջ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի հետխաղային մամուլի ասուլիսը:

Հոկտեմբերի 8-ին Հանրապետական մարզադաշտում կայացած Աշխարհի 2018 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլի Հայաստան – Ռումինիա խաղից հետո տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի հրաժարականը:

Պատրաստվո՞ւմ եք հրաժարական տալ:

-Եթե վիճակն այսքան ծանր չլիներ, ես հրաժարական կտայի:

Ինչո՞ւ Յուրա Մովսիսյանը չի համապատասխանում հավաքականի ստանդարտներին:

-Ես Յուրա Մովսիսյանի հետ պայմանավորվել էի: Մենք պետք է հանդիպեինք, սակայն նա չեկավ:

Ի՞նչ ծանր վիճակի մասին է խոսքը:

-Գոնե կարողացել ե՞ք հաշվել վնասվածք ունեցող ֆուտբոլիստների քանակը, իսկ վերջին պահին էլ մեր հարձակվողներից մեկը վնասվածք ստացավ ու չկարողացավ մասնակցել խաղին: Երրորդ րոպեին էլ մնացինք տասը հոգով:

Կգնահատե՞ք խաղը:

-Նրանք իրոք ուժեղ էին: Մենք նման սցենարի պատրաստ չէինք: Վնասվածքից և կարմիր քարտից հետո տղաները չկարողացան վերականգնվել: Ես ամբողջ մեղքը վերցնում եմ իմ վրա: Ուղղակի հասկացեք, ես թիմը չեմ կարող թողնել այս ծանր վիճակում: Եթե ֆեդերացիան պահանջի, ես անհապաղ հրաժարական կտամ, սակայն այնքան տղամարդկություն ունեմ, որ պետք է մնամ թիմում և այս վիճակից թիմին հանեմ:

Դժգոհ են բոլորը` ֆուտբոլասերներն, լրագրողները: Այս դեպքում ինչպե՞ս եք պատրաստվում մոտիվացնել ֆուտբոլիստներին ու ազգին:

-Կտեսնենք, թե ինչ կարելի է անել:

Առջևում Լեհաստանի դեմ խաղն է, և մեր շարքում կրկին վնասվածքներ կան: Արդյոք տեղեկություններ կա՞ն, երբ կվերականգնվեն այդ ֆուտբոլիստները:

-Գաել Անդոնյանը վնասվածք չունի, ուղղակի կոպիտ սխալից հետո նա չկարողացավ շարունակել հանդիպումը և ցանկացավ, որ իրեն փոխարինենք, իսկ Կադիմյանի վնասվածքը լուրջ է:

Դեռ շատ վաղ է գնահատական տալ խաղին, սակայն ի՞նչ է պետք անել, որ Լեհաստանի դեմ խաղում հասնենք ավելի լավ արդյունքի:

-Պետք է մտածենք:

Բոլորս էլ հասկանում ենք, որ Մխիթարյանի ու ևս մի քանիսի բացակայությունը լուրջ հարված է մեր հավաքականին: Սակայն տեսանք որ պաշտպանությունում նույնպես ունենք բավական լուրջ խնդիրներ: Ո՞րն է դրա պատճառը:

-Ես Դանիայի դեմ խաղում նախընտրեցի խաղադաշտ դուրս բերել 5 պաշտպանների, իսկ այստեղ առջևում որոշակի առավելություն ստանալու համար փորձարկեցի չորս պաշտպանով խաղը և սխալվեցի: Ես կրկնում եմ` ամբողջ պատասխանատվությունը  վերցնում եմ ինձ վրա:

Ամեն դեպքում լրագրողների ու երկրպագուների հավատը միայն հավաքականի մեղքով է ընկել: Ի՞նչ է փոխվելու:

-Ֆուտբոլիստները պետք է հնարավորինս շուտ ապաքինվեն վնասվածքներից:

Մինչև Լեհաստանի խաղը էլ չենք կարող փոփոխություն անել, բայց դրանից հետո կլինե՞ն արմատական փոփոխություններ:

-Մեր տղաները մինչև Մոնտենեգրոյի դեմ հանդիպումը ապաքինված կլինեն:

Ի՞նչ սպասենք երեք օր հետո տեղի ունենալիք խաղից:

-Պետք է տղաներին այս վիճակից հանել և մարտական ոգով դաշտ դուրս գալ: Հետո ինչ կլինի, կլինի:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31