«Ով էլ լինի Գյումրու քաղաքապետ` եթե ընտրվելու է հասարակական կարծիքին համահունչ, ՀՀԿ-ի համար դա ընդունելի է: Այլ բան են համապետական ընտրությունները, որտեղ քաղաքական ուժն է ընտրվում»,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում անդրադառնալով ԱԱԾ նախկին պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանի կարծիքին, թե Գյումրու ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն պարտվեց, ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:
«ՀՀԿ-ն շահագրգռված չէ, որ թեկնածուն ընտրակաշառք բաժանելով ընտրվի: Շատ ավելի դրական է, որ նա ընտրվի մաքուր եւ հասարակական կարծիքին համապատասխան: Դրա համար չեմ ասում` ՀՀԿ-ն որտե՞ղ հաղթեց եւ որտե՞ղ պարտվեց»,-հավելեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Նրա համար ընդունելի չէ «ով էլ ընտրվի` գալու է «Հանրապետական»-ի դուռը» կարծիքը. «Այդպես չէ: Եթե ՀՀԿ անդամը տվյալ համայնքում ընդունված չէ, մենք չենք աջակցում նրան: Եթե անգամ «Հանրապետական» չի, թող ընտրվի` աշխատի»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































