Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Ծառուկյանը տեր կանգներ ԲՀԿ-ին, վերջինս Վանաձորում այդ վիճակում չէր լինի». Գուրգեն Եղիազարյան

Հոկտեմբեր 10,2016 13:05 Share

«Վանաձորում հաղթել է Սերժ Սարգսյանը` հենց այդպես` դեմ դիմաց»,-Վանաձորում տեղի ունեցած ՏԻՄ  ընտրությունների արդյունքներն այսպես է բնորոշում ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:

«Գյումրիում ՀՀԿ-ն պարտվել է, իսկ Վանաձորում ՀՀԿ-ն հաղթել է եւ հաղթել է Սերժ Սարգսյանը, թե ինչպես` շուտով կիմանաք»,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում ասաց նա:

Նա ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հորդոր հղեց` վերադառնալ քաղաքականություն. «Եթե նա լիներ, գար եւ տեր կանգներ ԲՀԿ-ին, ԲՀԿ-ն Վանաձորում այդ վիճակի մեջ չէր լինի: Լավ կլիներ Ծառուկյան Գագիկը լսեր ժողովրդի հորդորը: Ժողովրդի պահանջն է նրա վերադարձը: Նա վերադառնալու է: Եթե մի քիչ շուտ տեր կանգներ ԲՀԿ-ին, Վանաձորում այլ պատկեր կունենայինք: Ոչինչ չունեմ  Մարուքյանի դեմ, բայց չի լինում այնպես, որ միանգամից գա եւ իշխանություն վերցնի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31