Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Հայրապետյանի իրավասու ներկայացուցիչը կարող է դիմումով խնդիրները ներկայացնել ՀՀ ՄԻՊ-ին

Հոկտեմբեր 10,2016 16:24

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ռուսաստանում կալանքի մեջ գտնվող բարերար Լեւոն Հայրապետյանը երկու ամիս է` գտնվում է ծանր հանցագործություններ իրականացրած կալանավորներով հայտնի բանտում, որտեղի պայմանները սպառնում են նրա առողջական վիճակին: Քանի որ «Ազատություն Լեւոն Հայրապետյանին» նախաձեռնության անդամները պարբերաբար Լեւոն Հայրապետյանին օգնելու կոչեր են հնչեցնում նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հասցեին, Aravot.am-ը վերջինիս մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանից հետաքրքրվեց` արդյոք ՄԻՊ-ը շարունակո՞ւմ է հետաքրքրվել Հայրապետյանի գործով:

«Մարդու իրավունքների պաշտպանը Լեւոն Հայրապետյանի հարցով մի քանի անգամ զրուցել է Ռուսաստանի իր գործընկերոջ հետ` հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը եւ երկու երկրների օմբուդսմենների միջեւ հարաբերությունները: ՄԻՊ-ի կողմից համապատասխան քայլեր ձեռնարկվել են` կախված մամուլի հրապարակումներից եւ Լեւոն Հայրապետյանի ներկայացուցիչների հայտարարություններից: Հաշվի առնենք, որ իրավական առումով ոչ մի երկրի օմբուդսմեն չի կարող պարտադրել այս կամ այն քայլը կատարել, նույն կերպ էլ մենք չենք կարող պարտադրել ինչ-որ բան կատարել»,-մեզ հետ զրույցում ասաց Զոհրապ Եգանյանը:

Ըստ մեր զրուցակցի, Լեւոն Հայրապետյանի խնդիրը ՀՀ ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում է. «Կան հարցի իրավական կողմեր: Կա մի սահմանագիծ, որն իրավական առումով հատել չենք կարող: Երախտապարտ կլինենք, եթե Լեւոն Հայրապետյանի իրավասու ներկայացուցիչը կարողանա դիմում հղել ՀՀ ՄԻՊ-ին` մատնանշելով, թե այս պահին ինչ խնդիրներ կան, որպեսզի հաջորդ հնարավոր կապի դեպքում մենք այդ հարցերն էլ բարձրաձայնենք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31