Լրահոս
Օրվա լրահոսը

Համակարգի ուսումնասիրության և բարելավման նպատակով առողջապահության նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային 4 հանձնաժողով

Հոկտեմբեր 10,2016 16:30 Share

«Այսօր երկրի թե՛ իշխանությունները, թե՛ հասարակությունը խնդիրներ են տեսնում առողջապահության համակարգում։ Խնդիրներ տեսնում ենք նաև մենք։ Բայց որպեսզի հստակեցվեն առաջնահերթ նպատակները և ծրագրերը, նախ պետք է խորամուխ լինենք առկա խնդիրների մեջ, հստակեցնենք առաջնահերթությունները»,- հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։

Համակարգի առանձին ոլորտների գործունեության ուսումնասիրության և բարելավման նպատակով նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային 4 հանձնաժողով։ Դրանցից մեկը պետք է առաջարկներ մշակի առողջապահության նախարարության և նախարարության համակարգի մեջ ընդգրկված հիմնարկների և կազմակերպությունների գործունեության օպտիմալացման, կազմակերպակառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու նպատակով։ Մյուս հանձնաժողովի աշխատանքներն ուղղված կլինեն առողջապահական պետական նպատակային ծրագրերի ու դրանց բյուջեների կազմման և ծախսման գործընթացների վերանայմանը։

Կարևորվել են նաև առողջապահության բնագավառում բարձր տեխնոլոգիաների և Հայաստանի Հանրապետության առողջապահական միասնական տեղեկատվական համակարգի (էլեկտրոնային առողջապահական համակարգ), ինչպես նաև կլինիկական ուղեցույցների ու պացիենտի վարման գործելակարգերի ներդրումը, որոնց իրականացման համար նախապատրաստական աշխատանքներ կծավալեն առանձին հանձնաժողովներ։

Ստեղծված հանձնաժողովներից պահանջվել է երկամսյա ժամկետում ներկայացնել հստակ կառուցվածքով վերլուծություն` իրավիճակ, գրանցված արդյունքներ, արդիականացման նպատակահարմարության հիմնավորում, վերափոխումների, արդիականացման կամ նոր մոտեցումներ ներդնելու առաջարկներ՝ համապատասխան ֆինանսական և կազմակերպական կարիքների գնահատմամբ:

Ներկայացնելով նախանշվող աշխատանքների փոխկապակցվածությունն ու կարևորությունը համակարգում արդյունավետության բարձրացման գործում` Լևոն Ալթունյանը հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև նախարարության անձնակազմին հորդորել է աշխատել մեծ պատասխանատվությամբ և ողջ ներուժով։

Անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ հարցերին, տրվել են համապատասխան հանձնարարականներ։

 

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31