Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՊԿ երկրները պետք է ապահովված լինեն ժամանակակից սպառազինությամբ». Նիկոլայ Բորդյուժա (Տեսանյութ)

Հոկտեմբեր 13,2016 16:11

«Այն, ինչ կատարվում է ՀԱՊԿ-ի շրջանակում, ուղղված է քաղաքական միջոցներով ՀԱՊԿ անդամ-երկրների անվտանգության ապահովմանը՝ օգտագործելով այն մեծ քաղաքական ներուժը, որը գոյություն ունի դրանցում»,- Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսի բացման ժամանակ այսօր հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Որպեսզի այդ ներուժը նպատակային օգտագործվի եւ ՀԱՊԿ երկրները պատրաստ լինեն ցանկացած սպառնալիքների՝ պետք է ապահովված լինեն ժամանակակից սպառազինությամբ եւ տեխնիկայով: Այդ տեխնիկան պետք է լինի օպերատիվորեն համատեղելի, որպեսզի զինծառայողները համատեղ մարտական գործողություններ անցկացնելու ժամանակ դժվարությունների չբախվեն»,-հավելեց նա:

bordyuja_1

Նիկոլայ Բորդյուժան նաեւ հույս հայտնեց, որ «ArmHiTec»-ը Հայաստանի նոր թրենդը կդառնա:

Հիշեցնենք՝ վաղը Երևանում կկայանա  ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31