Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են հայ-իրանական տնտեսական կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Հոկտեմբեր 18,2016 19:35

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

 

Վարչապետը նշել է, որ Հայաստանն ու Իրանն ունեն ավանդական սերտ, բարեկամական հարաբերություններ և ավելացրել, որ անհրաժեշտ է չսահմանափակվել առկա մակարդակով և շարունակել քայլերը փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու նպատակով: Այդ համատեքստում, Կարեն Կարապետյանը կարևորել է Իրան-Հայաստան 400կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի, «Նորավան» ենթակայանի, Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի գազի բաշխման ցանցի կառուցման, ինչպես նաև «Գազ-Էլեկտրաէներգիայի դիմաց» ընթացիկ ծրագրերը: Կառավարության ղեկավարը հեռանկարային է համարել նաև տարածաշրջանային Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան քառակողմ համագործակցության ձևաչափը: Խոսելով Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման մասին՝ վարչապետը նշել է, որ հետաքրքրության դեպքում այդ ծրագրում կարող են ներգրավել նաև իրանական ընկերությունները: Կարեն Կարապետյանի խոսքով՝ Հայաստանն ու Իրանն ունեն առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու, տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում՝ գյուղատնտեսության, հեռահաղորդակցության, զբոսաշրջության, առողջապահության և այլ ոլորտներում ներդրումային նոր ծրագրեր իրականացնելու մեծ ներուժ:

Սեյեդ Քազեմ Սաջադին պատրաստակամություն է հայտնել սերտորեն համագործակցել ՀՀ կառավարության հետ՝ իրականացնելու փոխշահավետ ծրագրեր, նպաստելու տնտեսական կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանը: Դեսպանը կարևորել է առևտրաշրջանառության ծավալների ավելացումը և համոզմունք հայտնել, որ այդ առումով լավ խթան կարող է դառնալ վերջերս Թեհրանում տեղի ունեցած ցուցահանդեսին հայաստանյան ավելի քան 100 ընկերությունների մասնակցությունը, Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծումը:

Կարեն Կարապետյանը և Սեյեդ Քազեմ Սաջադին անդրադարձ են կատարել նաև հայ-իրանական հարաբերությունների օրակարգային այլ հարցերի:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31