Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Դերենիկ Դումանյան. «Զինված ապստամբության հետեւում նաեւ արյուն է, զոհեր, թշվառություն»

Հոկտեմբեր 27,2016 12:26

«Կարծում եմ՝ հոկտեմբերի 27-ը աննախադեպ երեւույթ է եւ պետության զարգացման ընթացքը՝ եթե չասեմ ետ շպրտեց, գոնե կանգնեցրեց»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանը:

Նա նշեց, որ այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող էր խաթարվել. «Ես կարծում եմ, ի պատիվ մեր ժողովրդի, այն ժամանակ կառավարման մեջ գտնվող մարդկանց, արեցին հնարավորինս, որ այդ գործընթացները ավելի չխորանան: Իհարկե, դրանից հետո յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր համակարգ, յուրաքանչյուր ժողովուրդ պարտավոր է նաեւ հետեւություններ անել եւ մենք պետք է այնպես անենք, որպեսզի նման երկրորդ երեւույթը թույլ չտանք»:

Նա հավելեց, որ հասարակությունում կան զինված ապստամբության համակիրներ, սակայն ըստ նրա՝ այդ տրամաբանությունը ճիշտ չէ. «Մենք այսօր գտնվում ենք 21-րդ դարում, շատ-շատ միջոցներ կան նպատակներին հասնելու համար, համակարգ փոխելու համար, իրավիճակ փոխելու համար, բայց  ոչ երբեք զինված ապստամբությամբ, քանի որ դրա հետեւում նաեւ արյուն է, նաեւ զոհեր են, նաեւ թշվառություն է եւ շատ-շատ ավելի վատ բաներ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31