Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացիական պայմանագիրն» այսուհետ կղեկավարի Սասուն Միքայելյանը

Հոկտեմբեր 30,2016 18:56 Share

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշման համաձայն` կայացավ արտահերթ համաժողով, որի ավարտին կայացավ նաեւ կուսակցության Վարչության եւ Վերահսկող հանձնաժողովի ընտրությունը:

«Քաղաքացիական պայմանագիր»-ը հաստատեց իր նոր կազմը: Այնուհետև տեղի ունեցավ Վարչության եւ Վերահսկող հանձնաժողովի նախագահների ընտրությունը:

Կուսակցության նախագահ ընտրվեց Սասուն Միքայելյանը: Նա հայտարարեց, թե ամենայն պատասխանատվությամբ է մոտենում իր նոր պաշտոնին:

Մանրամասները` շուտով:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել