Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանագոտու զինծառայողը պարտքերի պատճառո՞վ է մահացել

Նոյեմբեր 02,2016 23:03

Հոկտեմբերի 30-ին Կոթի գյուղի պաշտպանական դիրքից Նոյեմբերյանի բժշկական կենտրոն տանելու ճանապարհին մահացել է  Նոյեմբերյանի տարածաշրջանի Հաղթանակ գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող, 1987թ. ծնված Դերենիկ Խալխալյանը:

Դ. Խալխալյանը մարտական հենակետում փորի,կրծքավանդակի շրջանում սուր ցավ է զգացել, նա կաթված է ստացել: Հաղթանակ գյուղից տեղեկացանք, որ Դ. Խալխալյանը նախկին ֆուտբոլիստ էր, ֆիզիկական տպավորիչ տվյալներով, բարի բնավորությամբ: Նրա ընտանիքը շատ կորուստներ է ունեցել, Դերենիկի հայրը 2010թ. կաթվածից մահացել է, մայրը քաղցկեղից մահացել է 2014թ.:

Դերենիկը 2 անգամ ամուսնացել է, առաջին անգամ՝ անգամ բագրատաշենցի աղջկա հետ, որից 7-8 տարեկան աղջիկ ունի: Նա ամուսնալուծվելուց հետո իր այդ աղջկա համար ալիմենտ է վճարել: Այնուհետեւ Դերենիկը ամուսնացել է Այրում քաղաքից մի աղջկա հետ,որից ունի մոտ 5 տարեկան աղջիկ եւ 2 տարեկան տղա:

Մեր տեղեկություններով՝ չմարված ֆինանսական պարտավորությունների համար ԴԱՀԿ-ը Դ. Խալխալյանի աշխատավարձից պահումներ է արել: Այդ ամենը կարող էին 29-ամյա երիտասարդների ծանր մտածումների տեղիք տալ, սրտամկանի կաթված առաջացնել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930