Լրահոս
Օրվա լրահոսը

Վթարի պատճառով դժվարանցանելի է Գորիս-Կապան ճանապարհահատվածը

Նոյեմբեր 04,2016 12:07

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 4-ին՝ ժամը 09:45-ի դրությամբ, Մ2` Երևան -Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 247-րդ կմ-ում՝ Գորիս – Կապան հատվածում, Որոտանի ոռոգման համակարգի վերգետնյա խողովակաշարի վթարի պատճառով ճանապարհը դարձել է դժվարանցանելի:

Ողողվել են ճանապարհի վերին և ներքին շեպերը, որի հետևանքով ներքին շեպը փլուզվել է, իսկ վերին շեպից թափված քարերը փակել են ճանապարհի երթևեկելի հատվածի մի մասը։

Գորիսի «Ոսմար» ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները վթարից անմիջապես հետո ինտենսիվ աշխատանքներ են իրականացնում ճանապարհը մաքրելու ուղղությամբ։

 

0411201655

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների

նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930