Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանին

Նոյեմբեր 04,2016 20:45

Նոյեմբերի 4–ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանին, ով Ստեփանակերտ է ժամանել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև  քաղաքական խորհրդակցություն անցկացնելու նպատակով։

Խորհրդակցության ընթացքում կողմերը քննարկել են արտաքին քաղաքական բնագավառում երկու նախարարությունների միջև առկա համագործակցության հետագա զարգացմանը և ընդլայնմանը առնչվող խնդիրները, մտքեր փոխանակել ԼՂՀ և ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի մի շարք հարցերի շուրջ։  Այս համատեքստում կարևորվել է գերատեսչությունների միջև խորհրդակցությունների պարբերաբար անցկացումը։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը։

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930