Լրահոս
Օրվա լրահոսը

Վկայական եւ պոլիտեխնիկի դիպլոմ` 2000 դոլարով

Նոյեմբեր 07,2016 21:40

Երվանդ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Տավուշի մարզում տեղակայված, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, ՀՀ ՊՆ-ի կողմից Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կազմակերպվող սպայական դասընթացներին մասնակցելու, սպայական կոչում ստանալու եւ դասակի հրամանատարի պաշտոնը զբաղեցնելու նպատակով նշված դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ կրթական ցենզին համապատասխանելու համար 2015թ. մայիսին Վանաձոր քաղաքում ոմն Արմենից 2000 ԱՄՆ դոլարով գնել է իրավունք վերապահող միջնակարգ կրթության վկայական եւ դիպլոմ,որոնց համաձայն ինքն ավարտել է Գյումրիի թիվ 35 միջնակարգ դպրոցը, ապա՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղը:

Ե. Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այդ քրեական գործով դատավարությունը նշանակված է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930