Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ում մտահոգված են Ադրբեջանում հայերի նկատմամբ խտրականությամբ

Նոյեմբեր 11,2016 14:08

ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն մտահոգություն է հայտնել է Ադրբեջանում հայերի նկատմամբ խտրականության դրսևորումների և ոտնձգությունների նկատմամբ: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեի՝ Ադրբեջանի վերաբերյալ զեկույցում:

«Կոմիտեն մտահոգված է հայ փոքրամասնության նկատմամբ ոտնձգություններով և խտրականությամբ, ինչպես նաև այդ անձանց կողմից իրենց ազգությունը նշելու հարցում դժվարություններով: Մեզ անհանգստացնում են այն հաղորդագրությունները, որ հայկական ազգանուններով օտարերկրացիների մուտքը Ադրբեջան, անկախ նրանց քաղաքացիությունից, արգելված է»,- ասվում է զեկույցում:

Կոմիտեն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ նման դրսևորումները կանխելու և հայ փոքրամասնությանը ոտնձգություններից պաշտպանելու համար, ինչպես նաև առանց հիմնավորման չարգելել հայկական ազգանուններով քաղաքացիների մուտքը այդ երկիր:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930