Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը պնդում է, որ ԵվրԱզԷՍ-ը պատրաստ է ԵՄ-ի հետ ստեղծել միասնական տնտեսական տարածություն

Նոյեմբեր 11,2016 15:09 Share

ԵվրԱզԷՍ-ը պատրաստ է առարկայական բանակցություններ վարել Եվրամիության հետ՝ Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ ձգվող միասնական տնտեսական տարածություն ձևավորելու ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Վասիլի Նեբենզյան:

«Զգալի ներուժ ունի ԵվրԱզԷՍ-ի և Եվրամիության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացի կազմակերպումը: Մենք վաղուց ենք կոչ անում համատեղ աշխատանքի՝ Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ միասնական տնտեսական տարածություն ձևավորելու շուրջ, գաղափար, որը ժամանակին առաջ են քաշել Ռուսաստանի և Բելառուսի նախագահները»,- ասել է Նեբենզյան «Եվրասիական տնտեսական ինտեգրում» համաժողովին:

Փոխնախարարը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է այդ և այլ հարցերի շուրջ ԵՄ-ի հետ առարկայական բանակցություններ վարել:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930