«Պետական պարտքն անցնում է բոլոր սահմանները՝ հիմա 5 միլիարդ 606 միլիոն է, եւ մենք վտանգավոր իրավիճակում ենք հայտնվել»,-«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Անդրադառնալով խնդրին, որ ամեն ամիս ՀՀ պետական պարտքն ավելանում է մոտ 50 միլիոն դոլարով՝ նա նշեց. «Ուզում ենք հասկանալ, թե որտեղից է այդ թիվը ձեւավորվել: Ներկայացրին, թե դա «Գազպրոմին» ունեցած պարտքերն են»:
Տնտեսագետը ներկայացրեց 2006-2021թթ. ՀՀ պետական պարտքի մայր գումարների վճարումների աղյուսակ. «Խնդիր է առաջանալու 2020թ.-ին, երբ պետք է եվրոբոնդերի ամբողջ՝ 700 միլիոն եվրոյի գումարը վճարել, այսինքն, 2020թ. կունենանք 1 տրիլիոն 400 միլիարդի ծախս, այսինքն՝ բյուջեի 30 տոկոսը պետք է նախատեսենք պետական պարտքի մարման համար»,-ասաց Վահագն Խաչատրյանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ



















































