Լրահոս
Օրվա լրահոսը

Տարաձայնություններ Շիրակի ՀՀԿ կառույցում. այստեղ ևս պաշտոնակռիվ են մղում (Տեսանյութ)

Նոյեմբեր 11,2016 22:44

Այսօր երեկոյան տեղի ունեցավ ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության խորհրդի նիստը, կառույցի ղեկավար վերընտրվեց Սահակ Մինասյանը։ Կուսակցության տարածքային կազմակերպության խորհրդի 24 անդամներից 6-ը բացակայել են, 18 մասնակիցները միաձայն վերընտրել են Սահակ Մինասյանին։

Aravot.am-ի այն հարցին, թե մամուլում շոշափվում էին նաև այլ թեկնածուների անուններ, մի՞թե միայն իր թեկնածությունն է առաջադրվել, չկայի՞ն այլ հավակնորդներ կուսակցական այդ պաշտոնում, Սահակ Մինասյանն ասաց․«Որ կարող է լինել այլակարծություն կուսակցությունում, ընդդիմախոսություն, սա ես նույնպես չբացառելով՝ ողջունում եմ։ Սա ևս մեկ փաստարկ է, որ մեր կուսակցությունն աշխատում է ավելի բաց, ավելի թափանցիկ, թափանցիկ այն աստիճանի, որ ընդդիմախոսությունը ոչ թե մնում է կուսակցության պատերի ներսում, այլ հասնում է հրապարակային դաշտ, սա նույնպես ողջունելի է։ Եվ ես որպես մակխորհրդի նախագահ՝ ասում եմ, որ ցանկացած առողջ ընդդիմախոսություն, առողջ այլախոհություն ես գնահատել եմ և նաև մոտեցել եմ ըմբռնումով․ առանց այլախոհության, առանց տարակարծություն առաջընթացները դինամիկ չեն լինի երբեք»։

ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում շոշափվում էր նաև ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի անունը, սակայն նրան այսօր չտեսանք ՀՀԿ կառույցում, ավելին` նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, որպեսզի լսեինք նաև նրան, թե ինչ այլակարծություն կա ՀՀԿ-ում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930