Լրահոս
Օրվա լրահոսը

Դեմոկրատ կոնգրեսական. «Չեմ կարծում, որ Հայոց ցեղասպանության մասին Թրամփն ունի համապատասխան տեղեկատվություն» (Տեսանյութ). «Ամերիկայի ձայն»

Նոյեմբեր 11,2016 23:00

ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունը մեծ զարմանք առաջ բերեց ոչ միայն Ամերիկայում, այլ նաեւ աշխարհի տարբեր երկրներում։ Վերլուծաբաններն ու փորձագետներն այս օրերին փորձում են վերլուծել իրադրությունը, պարզելու, թե ինչ կարող է սպասել ԱՄՆ-ին ու տարբեր երկրների հետ նրա հարաբերություններին Թրամփի օրոք, երբ վերջինս 2017 թվականի հունվարի 20-ին երդման արարողությունից հետո հայտարարվի ԱՄՆ-ի նախագահ։

ԱՄՆ-ի դեմոկրատ կոնգրեսական Ջիմ Քոսթան, որն ի դեպ ընտրությունների արդյունքում վերընտրվել է, «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանն ընտրության արդյունքների հրապարակումից ժամեր անց հեռախոսով ասաց, թե անցած 18 ամիսներն ընդգծել են Ամերիկայում առկա պառակտումը։

Արդյո՞ք Թրամփի նախագահության օրոք հնարավոր է Հայոց ցեղասպանության ճանաչում նախագահի մակարդակով։

Այս հարցին կոնգրեսական Ջիմ Քոսթան պատասխանում է, որ Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախումբն այդ հարցը պետք է բարձրացնի վաղ թե ուշ։

«Շատ կարեւոր է, թե արտաքին քաղաքականության ինչ թիմ կընտրի Թրամփը։ Չեմ կարծում, որ Հայոց ցեղասպանության մասին Թրամփն ունի համապատասխան տեղեկատվություն։ Պետք է տեսնել, թե ում է նա նշանակելու պետքարտուղարի պաշտոնում։ Խոսակցություններ կան, դեռեւս չհաստատված լուրեր, որ արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնը նա կարող է առաջարկել Ներկայացուցիչների պալատի նախկին նախագահ Նյութ Գինգրիչին»։

Կոնգրեսականը խոստանում է Կոնգրեսում իր գործընկերների հետ միասին շարունակել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները խորացնելու եւ Հայաստանի համար կարեւոր այլ հարցերի շուրջ ու խնդիրները լուծելու ուղղությամբ կիրառվող ջանքերը։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930