Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ամիրյանը՝ կնոջ ծաղիկների գումարը բանակին ուղղելու մասին

Նոյեմբեր 12,2016 20:53

Aravot.am-ը Աղձքում հայոց արքաների դամբարանում գտնվող ՀՀ մշակույթի նախարար  Արմեն Ամիրյանից հետաքրքրվեց`մտահոգված չէ՞ , որ  չծխելու եւ  ծխախոտի գումարը բանակին ուղարկելու իր առաջարկը բուռն քննադատությունների տեղիք է տվել եւ ոչ դրական համատեքստում լայնորեն քննարկվել սոցցանցերում:

«Ես այսօր խոսում եմ միայն թեմայի շուրջ, չե՞ք ուզում թարգել»,- «ընդդիմացավ» նախարարը:

Այնուամենայնիվ, ի պատասխան մեր պնդմանը՝ նա ասաց. «Ծխելը վնաս է առողջությանը, ծխախոտի տուփի վրա էլ է այդպես գրված»:

Երբ մեջբերեցինք ֆեյսբուքյան օգտատերի արձագանքը, որ եթե նախարարը չի ծխում, այդ դեպքում թող ինքն էլ կնոջը ծաղիկներ չգնի եւ այդ գումարն ուղղի բանակին, Արմեն Ամիրյանը պատասխանեց. «Ես շատ բան չեմ գնում եւ ուղղում եմ բանակին, իսկ ով ուզում է՝ թող ծխի»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930