Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ նախարար. Պատրաստ եմ ձեռք բռնել, բայց ավելի կարեւորում եմ ինստիտուցիոնալ լուծումներ գտնելը

Նոյեմբեր 16,2016 20:55

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Aravot.am-ը հիշատակելով, թե այս օրերին սոցիալական ցանցերում հրապարակվում են բարձրաստիճան զինվորականների առանձնատների եւ թանկարժեք մեքենաների լուսանկարները՝ հետաքրքրվեց, թե արդյոք նախարարը պատրաստ է գնալ յուրաքանչյուր կոռուպցիայի դեպքի հետեւից:

anna-aghasi

Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Այն ամեն ինչը, որ մեր իրավասությունների շրջանակներում է արվել է եւ արվելու է, այն ամեն ինչը, որ տեղի է ունենում այսօր՝ այսօր կայացվող որոշումների շրջանակում, դրա մասին ավելի վստահ եմ ասում, որովհետեւ կախված է յուրաքանչյուր օր իմ եւ իմ թիմի կայացրած որոշումներից: Այն, ինչը հետ գնալու խնդիր է, այն մասով, որ կախված է նախարարության աշխատանքից պատրաստ եմ մինչեւ վերջ գնալ:

Բայց հավատացեք, որ հետ գնալու խնդիրը ավելի շատ բազմաթիվ կառույցների ամենօրյա աշխատանքի մեջ է, եւ մենք այսօր էլ ունենք իրավիճակներ, երբ առաջանում է այս կամ այն գործը կամ հետաքննությունը կապված նախկինում եղած դեպքերի հետ: Այդտեղ ոչ մի հեղափոխական բան չկա: Ես իրոք ասել եմ, որ պատրաստ եմ ձեռք բռնել, բայց ավելի կարեւորում եմ ինստիտուցիոնալ լուծումներ գտնելը՝ բացառելու համար դրա հնարավորությունը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930