Լրահոս
Օրվա լրահոսը

Հանուն հաշմանդամ երեխաների ներառման

Նոյեմբեր 16,2016 23:07

Նոյեմբերի 15-ին Իջեւանի թիվ 3 դպրոցում տեղի ունեցավ «Իմ մասին» մանկա-պատանեկան թատերական փառատոնը, որը կազմակերպել էին «Հույսի կամուրջ» ՀԿ-ն եւ Տավուշի մարզպետարանը:

Նախաձեռնության նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանը եւ նրանց կարողությունների ու հնարավորությունների նկատմամբ հասարակական դրական վերաբերմունքի ձեւավորմանը:

paraton-2

Փառատոնի եզրափակիչ փուլում երեխաները ցուցաբերելով բարձր վարպետություն,հրաշալի դերասանական խաղ, միմյանց օգնելով բեմում` ապացուցեցին, որ դժվարությունները հաղթահարելի են, որ յուրաքանչյուրն անկախ իր ֆիզիկական որևէ խնդրից՝ իր ուժեղ կողմով կարող է փայլել բեմում:

Փառատոնում հաղթեց  Կողբի թիվ 2 դպրոցը, 2-րդ տեղում Հաղարծնի դպրոցի սաներն էին, 3-րդ տեղը զբաղեցրեց Նավուրի դպրոցը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930