Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին 7 տարվա ամենացածր տնտեսական աճը. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 22,2016 11:14

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածի արդյունքներով տնտեսական ակտիվության ցուցանիշը վերջին 7 տարվա մեջ ամենացածրն է եղել՝ 0,4 տոկոս:

Մինչ այս տնտեսական աճի ամենացածր ցուցանիշը արձանագրվել էր 2009-ի աշնանը։ Մասնավորապես այդ տարի նույն 10 ամիսների արդյունքներով արձանագրվել էր 17.5 տոկոսի անկում։ Իսկ հաջորդ՝ 2010 թվականին արդեն հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում 2,4 տոկոսի տնտեսական աճ էր արձանագրվել։ 2011 թվականի տնտեսական աճի ցուցանիշը նույնպես կազմել էր 2.4 տոկոս, 2012-ին տնտեսական աճի ցուցանիշը եղել էր 7,2 տոկոս, 2013-ին՝ 3,4, 2014-ին՝ 4,2, իսկ արդեն 2015-ին՝ ընդամենը 3,5 տոկոս։

Հաջորդ աննախադեպ անկումը, որն այս տասը ամիսների արդյունքներով արձանագրվել է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալների նվազումն է. այն կազմել է 7.3 տոկոս։ Սա նշանակում է, որ այս տարվա 10 ամիսներին Հայաստանում ավելի քիչ գյուղմթերք է աճեցվել, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում։ Եթե նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ են գյուղմթերքի արտադրության ծավալները նվազել, ապա դա նշանակում է, որ Հայաստանի տնտեսությանն առաջիկայում աղետ է սպասում։

Արդյունաբերական արտադրանքի ծավալները 10 ամիսների կտրվածքով աճել են 6.5 տոկոսով։ Սակայն, եթե արդյունաբերության տվյալներից հանվեն հանքարդյունաբերության, կամ ավելի կոնկրետ՝ պղնձի խտանյութի արդյունահանման ծավալները, որոնք մոտ 31.8 տոկոսով աճել են, ապա արդյունաբերությունում եւս շատ տխուր պատկեր կստացվի։

Ինչ վերաբերում է տնտեսության մեկ այլ կարեւոր ճյուղին՝ շինարարությանը, ապա այստեղ ծավալները գնալով ավելի են նվազում։ Այս տարվա 10 ամիսների արդյունքներով շինարարության ծավալներն անցած տարվա համեմատ նվազել են 9.8 տոկոսով։ Մինչդեռ 2015 թվականի տասն ամիսներին շինարարության ծավալները, հակառակը, ավելացել էին, թեեւ աննշան՝ 0.1 տոկոսով։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930