Լրահոս
Օրվա լրահոսը

Մոուրինյոն ոգեւորված է Հենրիխ Մխիթարյանի խաղով

Նոյեմբեր 25,2016 11:07

Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Ֆեյենորդի» հետ խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում Ժոզե Մոուրինիոն գովեստի խոսքեր է ասել Հայաստանի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: «Նա այսպես պետք է խաղա նաեւ պրեմիեր լիգայում, որը սակայն այլ մակարդակ է:

Նա մեկ քայլ էլ անելու անհրաժեշտություն ունի: Այսպիսի խաղը թույլ է տալիս հավատալ, որ Մխիթարյանը մյուս հանդիպմանն էլ հանդես կգա: Մենք գիտենք, թե նրան ինչի համար ենք ձեռք բերել: Գիտենք, որ տեխնիկապես շատ ուժեղ, խաղը լավ կարդացող եւ ինտելիգենտ ֆուտբոլիստ է: Միայն թե, պետք է խաղա ավելի ուժեղ եւ ագրեսիվ: Ես նրա մասին կարող եմ միայն գովեստի խոսքեր ասել, քանի որ նա լավ խաղաց», – հայտարարել է պորտուգալացի մասնագետը լրագրողներին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930