Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքային խորհրդակցություն ԼՂՀ խորհրդարանի նախագահի մոտ

Նոյեմբեր 28,2016 18:04

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նոյեմբերի 28-ին ԱԺ փոխնախագահի,  մշտական հանձնաժողովների ղեկավարների, տեղակալների և աշխատակազմի պատասխանատուների  մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:

Քննարկվել են խորհրդարանի 4-րդ նստաշրջանի օրակարգում ներառված օրենքների նախագծերը, որոնց մասին համապատասխան հաղորդումներ են ներկայացրել գլխադասային հանձնաժողովների ղեկավարները:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝  Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը տեղի կունենա  նոյեմբերի 30-ին, ժամը՝ 11:00-ին:

Համաձայն կանոնակարգի, նախատեսվում է նաև օրենսդիր-գործադիր  հարցուպատասխանի ընթացակարգ:

 
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930