Լրահոս
Օրվա լրահոսը

Իգնատի Առաքելյանը ներկայացրել է ՀՀ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրենի պաշտոնակատարին

Դեկտեմբեր 02,2016 14:56

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ղեկավար կազմին ներկայացրել է տնօրենի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը կարևորել է ԳԾԻԳ-ի կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաև բարձր է գնահատել նախկին տնօրեն Գագիկ Խաչատրյանի կատարած մեծածավալ աշխատանքը:

Նախարարը նշել է, որ Գեղամ Գևորգյանը քաջատեղյակ է Համաշխարհային բանկի կողմից իրականացվող աշխատանքներին և առաջիկայում անհրաժեշտ է քննարկել այն ուղիները, որոնք առավել արդյունավետ կլինեն գյուղատնտեսության ոլորտի համար:

«Նախ պետք է գույքագրել «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC) առաջին և երկրորդ ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքներն ու գրանցված արդյունքները, վերլուծել արդյունավետությունը և ընտրել առավել կարևոր ուղղությունները, քանի որ ունենք սահմանափակ ֆինանսական միջոցներ»,- նշել է Իգնատի Առաքելյանը:

Նախարարը հանձնարարել է ակտիվ համագործակցել նախարարության համապատասխան վարչությունների հետ, քննարկել հատկապես անասնապահության և անասնաբուժության ոլորտներում իրականացվող ծրագրերը, դրանց արդյունավետությունը և շարունակականության նպատակահարմարությունը, ինչպես նաև քայլեր կատարել «կաթի մթերումից մինչև արտադրություն» շղթայի զարգացման ուղղությամբ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը ներկաների ուշադրությունն է հրավիրել նաև տոհմային գործի զարգացման, արտադրության շղթայի, կաթի որակի, գնի կարևորության վրա:

Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարը հաջողություններ է մաղթել Գեղամ Գևորգյանին նոր պաշտոնում և հույս հայտնել, որ աշխատակազմի հետ համատեղ նրան կհաջողվի կարճ ժամանակում լուծել առաջադրված խնդիրները:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031