Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրրանի» եւ «ՍՕՍ մանկական գյուղերի» երեխաները տոնածառ զարդարեցին (Ֆոտոշարք)

Դեկտեմբեր 05,2016 18:12 Share

«Օրրան» եւ «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԿ-ների կարիքավոր եւ հաշմանդամություն ունեցող երեխաները դեկտեմբերի 5-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ամանորին ընդառաջ  թխվածքաբլիթներ պատրաստեցին ու զարդարեցին, ապա թխվածք-խաղալիքները կախեցին տոնածառից եւ երազանք պահեցին: Երեխաները նաեւ ուրախ խաղեր խաղացին, նրանց զվարճացրեց ծաղրածուն:

Ինչպես նշեց «Օրրանի» մամուլի պատասխանատու Սուսաննա Մանուկյանը, արդեն 10-րդ տարին է, որ «Օրրանի» սաները հյուրընկալվում են «Արմենիա Մարիոթի» հարկի ներքո: «Օրրանի» երեխաները անհամբերությամբ են սպասում այս միջոցառմանը»,-նշեց Սուսաննա Մանուկյանը:

7 6 4 3 2 1 8

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել