Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ղպտի Ուղղափառ Եկեղեցու հովվապետին

Դեկտեմբեր 12,2016 15:51 Share

Դեկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Ալեքսանդրիայի Պապ և Համայն Աֆրիկայի Պատրիարք Նորին Սրբություն Թավադրոս Բ-ին` Կահիրեի (Եգիպտոս) Ս. Պետրոս և Ս. Պողոս եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչության առիթով, որին զոհ են դարձել բազմաթիվ անմեղ մարդիկ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության և Հայոց Եկեղեցու հոտի անունից խորին վշտակցություն է հայտնել Նորին Սրբությանը և Ղպտի Ուղղափառ Եկեղեցու հավատացյալներին:

«Մենք խստագույնս դատապարտում ենք ահաբեկչական գործողությունները քրիստոնեական եկեղեցիներում և կոչ ուղղում բարի կամքի տեր բոլոր մարդկանց անհրաժեշտ միջոցները ձեռնարկել կանխարգելելու մարդկության դեմ գործվող նման հանցագործություններն ու ոճիրները», – ասվում է Վեհափառ Հայրապետի ցավակցագրում:
Աղոթելով սպանվածների հոգիների հանգստության համար` Նորին Սրբությունն իր հոգևոր եղբորը և ղպտի ժողովրդին ցանկացել է Սուրբ Հոգու մխիթարություն և շուտափույթ ապաքինում բոլոր վիրավորներին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ղպտի Ուղղափառ Եկեղեցու հավատացյալներին մաղթել է խաղաղություն և անվրդով կյանք` առանց նման հանցագործությունների և սարսափելի ահաբեկչական դրսևորումների:

 

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031