Լրահոս
Օրվա լրահոսը

«Զինվորը վստահում է հոգեւորականին. եկեղեցի-բանակ կապն ամուր է» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 25,2016 17:17

Դեկտեմբերի 24-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում կազմակերպվել էր մշակութային-հայրենասիրական բնույթի միջոցառում՝ ՀՀ ԶՈՒ 5-րդ կորպուսի զինվորների մասնակցությամբ: Հանդիպումը կայացավ ՀՀ ԶՈՒ բանակի հոգևոր հովվության եւ ՊՆ-ի հետ համատեղ՝ երիտասարդներին զինվորական ծառայության գրավչությունը ներկայացնելու ծրագրի շրջանակներում:

sam_7045

Բանակի հոգեւոր սպասավոր Տեր Ենոք քահանա Եսայանը լրագրողներին տեղեկացրեց, որ այս տարի մեկնարկած ծրագրի շրջանակում Հայ եկեղեցու թեմերում իրականացվել են մի շարք միջոցառումներ, հանդիպումներ նորակոչիկների հետ. «Դա հայրենասիրության եւ հավատքի սերմերը տարածող գաղափարական աշխատանք է, որի արդյունքները գնահատելը դեռ վաղ է»:

sam_7044Տեր Ենոքի բնորոշմամբ՝ երիտասարդների մի մասը «չուզենալով» է բանակ գնում, եւ ծառայության ընթացքում որոշակի խնդիրներ են առաջանում. «Երբ երիտասարդը գաղափարի տեր է, գիտակցում է, որ զինվորական ծառայությունն իր տղամարդկային իրավունքն է, որը սիրով եւ հպարտությամբ պետք է անել»: Տեր հայրը նաեւ համոզմունք հայտնեց, որ հոգեւորականների՝ բանակում ծառայելու շնորհիվ զինվորը վստահում է վերջինիս, պատմում իր խնդիրների եւ անհանգստությունների մասին:

zinvori glxarkԱՀԹ Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանն էլ իր հերթին նկատեց՝ Հայ առաքելական եկեղեցին ազգային է, բանակն ու եկեղեցին երբեւէ տարանջատ չեն եղել. «Մեր թեմը երկար տարիներ գործակցում է ՊՆ-ի հետ եւ «Մենք մեր զինվորի կողքին ենք» խորագրի ներքո իրականացնում մի շարք ծրագրեր ու միջոցառումներ»:

sam_7046sam_7061Հավելենք, որ միջոցառման ժամանակ ելույթ ունեցան ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու «Արարատ» երգչախումբը, «Նշխար» վոկալ համույթը, «Վարք Հայոց» երգի-պարի ազգագրական համույթը:

sam_7047Միջոցառման ավարտին զինծառայողները պարգեւատրվեցին թեմի կողմից:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031