Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցանակներ՝ քննադատական հոդվածների համար

Դեկտեմբեր 27,2016 20:55

«ԱԻԿԱ Հայաստան» քննադատական հանդեսը դեկտեմբերի 27-ին մրցանակաբաշխություն էր  կազմակերպել: Մրցանակներ հանձնվեցին «Անտեսված իրականը» եւ Երեւանյան կոլեկցիոների ընտրությունը 3 Բորիս Գալստյանի հավաքածու. Մինաս, Վրույր, Դեղձ Աշոտ» ցուցահանդեսների մասին գրված քննադատական հոդվածների համար:

Հանդեսի խմբագիր Նազարեթ Կարոյանը մրցանակաբաշխության ընթացքում ասաց, որ «ԱԻԿԱ Հայաստանը» վերջին տասնամյակի Հայաստանի արվեստի դաշտի կարեւորագույն կազմակերպություններից մեկն է. «Քննադատական հանդեսի հետ միասին մենք ստեղծվել է երկու գործիք քննադատական տեքստի զարգացման համար: Այդ գործիքներից մեկը մշտադիտարկումն է:

aika_1 aika_2 aika_3 aika_5

«ԱԻԿԱ Հայաստանի» բոլոր անդամները հետեւում են եւ հավաքում բոլոր տեքստերը՝ սկսած բոլոր տեքստերից, մամուլի հաղորդագրություններից մինչեւ գրախոսության հայտ ներկայացնող հոդվածները: Հավաքում են մեկ ընդհանուր թղթապանակի մեջ, այնուհետեւ այդ թղթապանակից կազմում են կարճ ցուցակ եւ այդ ցուցակը փոխանցում հատուկ մրցանակաբաշխության համար ստեղծված հանձնաժողովին»:

Մրցանակաբաշխության ընթացքում մրցանակներ ստացան Ելենա Այդինյանը, Աննա Գալստյանը, մշտադիտարկման ընթացքում ընտրված հոդվածների համար մրցանակներ ստացան Լիլիթ Սարգսյանը, Ռուզաննա Գրիգորյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031