Լրահոս
Օրվա լրահոսը

Սենոր Հասրաթյան. անհասկանալի, անիմաստ ու այնքան մերկապարանոց են ադրբեջանական կողմի ճամարտակությունները

Դեկտեմբեր 29,2016 20:57

Որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր Տավուշի ուղղությամբ իր իսկ նախաձեռնած դիվերսիոն հետախուզական գործողության շուրջ տարածված հաղորդագրություններում պաշտոնական Բաքուն ճգնում է կատարվածի մեղքը բարդել հայկական կողմի վրա և, միաժամանակ, հերքել իր կրած 7 կորստի փաստը, դա հասկանալի է:

Հասկանալի է նաև մեկ զինվորի ճակատագիրը անհայտ լինելու մասին բավականին ուշացումով նրա կողմից արված հայտարարության իմաստը…

Սակայն, անհասկանալի, անիմաստ ու այնքան մերկապարանոց են ադրբեջանական կողմի բոլոր այն ճամարտակությունները, որ տարիներ շարունակ արվում են սեփական բանակի ամենազորության մասին ու տակավին մնում ձախողված գործողությունների ստրուկը:

Սենոր ՀԱՍՐԱԹՅԱՆ

Արցախի պաշտպանության բանակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031