Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում

Դեկտեմբեր 30,2016 19:01

Դեկտեմբերի 30-ին, ժամը 14.13-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իծաքար գյուղից դեպի Կապտավանք տանող ավտոճանապարհին՝ անտառի մեջ, իրեն պատկանող «TOYOTA 4 Runner» մակնիշի 34 UC 831 պ/հ ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Դեկտեմբերի 30-ին, ժամը 10.31-ին ահազանգ է ստացվել, որ Թալին-Դավթաշեն ավտոճանապարհի 8-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «GAZel» մակնիշի 28 oo 888 պ/հ (վարորդ՝ Գ. Հ.) ավտոմեքենան:

***

Դեկտեմբերի 30-ին, ժամը 01.54-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի Նիզամիի խաչմերուկում ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Volkswagen Vento» մակնիշի 34 ZV 329 պ/հ ավտոմեքենան:

 

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031