Լրահոս
Հայուն Խաչքարը
Օրվա լրահոսը

Նշանավոր դիզայներին բերման են ենթարկել՝ Թուրքիայի իշխանությանը քննադատելու համար (Տեսանյութ)

Հունվար 03,2017 15:32 Share

Ստամբուլի Աթաթյուրքի անվան օդանավակայանում բերման է ենթարկվել թուրք նշանավոր դիզայներ Բարբարոս Շանսալը: Այս մասին հաղորդում է Hurryiet-ը: Ըստ պարբերականի՝ բերման ենթարկելու պատճառը տեսանյութն է, որը դիզայները հրապարակել էր սոցիալական ցանցերում ամանորի նախօրեին՝ Ստամբուլում ահաբեկչությունից կես ժամ առաջ:

Շանսալը գտնվում էր Կիպրոսում, եւ այնտեղից հրապարակել է տեսաուղերձ, որում Թուրքիայի իշխանություններին մեղադրել է կոռուպցիայի մեջ:

Նշվում է, որ օդանավակայանում նրան դիմավորել է տեսաուղերձից դժգոհների մի խումբ, որը փորձել է հաշվեհարդար տեսնել դիզայների հետ: Ոստիկանությունը բերման է ենթարկել Շանսալին ու նրան տարել են բաժին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել