Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Հունվար 07,2017 17:10

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին Սուրբ ծննդյան տոների առթիվ:

Շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի Կվիրիկաշվիլի,

Շնորհավորում եմ Ձեզ և վրաց ժողովրդին Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն և բարեկեցություն: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանում ապրող հայ համայնքի նկատմամբ Ձեր ցուցաբերած ուշադրության համար:

Վստահ եմ, որ երկու բարեկամ երկրների ներուժն ու գործընկերությունը կնպաստի շարունակաբար զարգացնելու, ամրապնդելու և նոր լիցք հաղորդելու հայ-վրացական հարաբերություններին:

Մեր համատեղ աշխատանքի շնորհիվ մեզ կհաջողվի առավել ամրապնդել հայ և վրաց ժողովուրդների միջև ջերմ կապը, որը հիմնված է բարեկամության հարուստ ավանդույթների վրա»:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031