Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ցանկություն է հայտնել դիտորդներ ուղարկել ՀՀ՝ ընտրություններին հետեւելու

Հունվար 14,2017 17:27

Հայաստանում ապրիլի երկուսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները դիտարկելու համար ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) խորհուրդ է տալիս դիտորդական առաքելություն ուղարկել: Սակայն նման առաքելություն մեր երկիր ուղարկել հնարավոր կլինի, ինչպես նշված է հունվարի 12-ին հրապարակված ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարիքների գնահատման առաքելության զեկույցում, միայն ՀՀ իշխանությունների հրավերի դեպքում:

Ըստ այդմ, (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ)-ը խորհուրդ է տալիս Հայաստան գործուղել 24 երկարաժամկետ դիտորդների (ԵԱՀԿ անդամ երկրներից) ողջ երկրի տարածքում ընտրությունները դիտարկելու նպատակով, ինչպես նաեւ 250 կարճաժամկետ դիտորդների՝ ընտրությունների օրը դիտարկելու համար:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելությունը նաեւ լրատվամիջոցների աշխատանքի մոնիթորինգ կկատարի:

Ըստ զեկույցի, առաքելության մասնակիցների բոլոր զրուցակիցները շեշտել են մեր երկրում ընտրություններին դիտորդների լայնամասշտաբ առաքելության անհրաժեշտությունը:

Զեկույցի եզրակացությունում գրված է. «Թեեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ շատ առաջարկներ կատարվել են, մտահոգություններ են եղել նոր Ընտրական օրենսգրքի արդյունավետ իրականացման եւ ընտրական հանձնաժողովների անաչառության վերաբերյալ, այդ թվում ընտրությունների օրը: Մի շարք ասպեկտներ հատուկ ուշադրության են արժանի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից, ներառյալ քարոզարշավի անցկացումը եւ պետական ռեսուրսների չարաշահումը, ինչպես նաեւ լրատվամիջոցների կողմից ընտրությունների լուսաբանումը, ընտրողների նույնականացման նոր համակարգի ու տեսախցիկների կիրառումը,  քաղաքացիական դիտորդների հասանելիությունը, ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումը, նաեւ հնարավոր բողոքների թույլատրումը»:

Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031