Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական ամբողջ ժամանակահատվածում ակտիվորեն կիրառվել են օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներ և միջամտություն. ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

Հունիս 12,2026 18:06 Share

ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում հայտարարությամբ է հանդես եկել հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է

«Այս ընտրությունների անցկացումը ևս մեկ անգամ ի ցույց դրեց ինչպես Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների դիմակայունությունը, այնպես էլ՝ այն մարտահրավերները, որոնց առավել հաճախ են սկսել բախվել ժողովրդավարությունները ԵԱՀԿ ամբողջ տարածքում։

Ինչպես ընդգծել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելությունը, Հայաստանում ընտրություններն իրականացել են օտարերկրյա աննախադեպ միջամտության և ճնշումների պայմաններում։ Ընտրական ամբողջ ժամանակահատվածում ակտիվորեն կիրառվել են օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներ և միջամտություն (FIMI), ապատեղեկատվական արշավներ, կիբերանվտանգությանն առնչվող սպառնալիքներ և այլ հիբրիդային գործողություններ՝ ուղղված հանրային կարծիքի վրա ազդեցության գործադրմանը, ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ վստահության խաթարմանը և հասարակության բևեռացմանը։ Հայաստանը բարձր է գնահատում համախոհ գործընկերների բազմակողմանի աջակցությունը, գերազանց համագործակցությունը և ցուցաբերած օժանդակությունը։

Կարևոր է նշել, որ նշված գործողությունները չեն դադարել քվեարկության ավարտից հետո։ Դրանք շարունակվում են հետընտրական շրջանում՝ նպատակ ունենալով կասկածի տակ դնել ընտրությունների արդյունքները, թուլացնել հանրային վստահությունը ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ և խորացնել հասարակության ներսում առկա բաժանարար գծերը։ Այս սպառնալիքներին դիմակայելու կարողությունների ամրապնդումը շարունակում է կարևոր խնդիր մնալ ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունների համար։

Եզրափակելով՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու ամրապնդել իր ժողովրդավարական հաստատությունները, ապահովել օրենքի գերակայությունը և պաշտպանել ընտրական գործընթացի ամբողջականությունը։ Այս ընտրությունները ևս մեկ կարևոր քայլ են երկրի ժողովրդավարական զարգացման ճանապարհին և վերահաստատում են Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարական կառավարմանը, ինչպես նաև իր քաղաքացիների ինքնիշխան իրավունքին՝ ազատ և ժողովրդավարական ընտրությունների միջոցով որոշելու իրենց ապագան։ Ընտրությունների արդյունքները և Հայաստանի Հանրապետության վարչապետին ցուցաբերված աջակցությունը հստակորեն արտահայտում են Հայաստանի ժողովրդի կամքը՝ շարունակելու խաղաղության և բարեկեցության ուղին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930