Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ալյուրն ու շաքարավազը կամայական են թանկացրել». Մելիտա Հակոբյան

Հունվար 16,2017 14:34

«Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի» միջազգային գործընկերների տվյալներով՝ նոյեմբերին ալյուրի եւ շաքարավազի գները ողջ աշխարհում զգալի նվազել են, իսկ դեկտեմբերին փոքր-ինչ բարձրացել: Այս մասին այսօր «Նոյյան տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողներին հայտնեց «Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը:

Նա տեղեկացրեց, որ դեկտեմբերի 18-ից հետո, օրինակ՝ Ռուսաստանում, ալյուրի գինը փոքր-ինչ բարձրացել է, մինչդեռ ՀՀ-ում նման բան չի գրանցվել:

«Մենք տեսե՞լ ենք, որ ալյուրն ու շաքարավազը կտրուկ էժանանան: Ոչ: Մենք աշխարհի հետ չենք շարժվում: Ով իր գինն ուզում՝ թելադրում է»,-անդրադառնալով ՀՀ-ում ալյուրի եւ շաքարավազի գների բարձրացմանը՝ դժգոհեց սպառողների իրավունքների պաշտպանը: Նա համոզմունք հայտնեց, որ դա կամայական թանկացում է:

Մելիտա Հակոբյանի ղեկավարած կառույցը չունի տվյալներ այն մասին, թե ՀՀ-ում շաքարավազը 3-4 անգամ թանկանալու է:

«Պետությունն ինքը պետք է միջամտի գնային վայրիվերումներին: Ինքը պետք է գնում կատարի ալյուր ու շաքար ներկրողից: Բացի այդ, պետությունը կարող է ինքը գնում կատարել եւ վայրիվերումների ժամանակ ապրանքը մտցնել շուկա՝ գինը պահպանելու համար: Այդ դեպքում ներկրողն իրեն «կհավաքի», սոցիալապես անապահով խավը չի տուժի»,-ասաց Մելիտա Հակոբյանը:

Նա նշեց, որ կառավարությանը շուկայի գների կարգավորման ծրագիր են ներկայացնելու, որը տարիներ առաջ արդեն իսկ մերժել է Կենտրոնական բանկը: Ծրագիրը ենթադրում է տույժ՝ ապրանքատեսակների գները կամայական բարձրացնողների համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031