Լրահոս
Օրվա լրահոսը

Նիդերլանդների դեսպան Դաուման նախարար Իգնատի Առաքելյանին է ներկայացրել առաջարկություններ կարկուտի հետևանքների վերացման մեխանիզմների վերաբերյալ,

Հունվար 18,2017 13:57

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումային (նստավայրը` Թբիլիսի): Հանդիպման նպատակն էր քննարկել հայ-հոլանդական համատեղ ծրագրերն ու հետագա համագործակցության հեռանկարները:

Բարձր գնահատելով գյուղատնտեսության ոլորտում Հայաստանում առկա ներուժը` դեսպան Յոհաննես Դաուման հայտնել է հոլանդական կողմի պատրաստակամությունն աջակցություն ցուցաբերել այն առավել արդյունավետ իրացնելու գործում: Միևնույն ժամանակ Հայաստանում ագրարային ոլորտի հետագա զարգացման հարցում դեսպանը հնարավոր է համարել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ֆինանսական միջոցների ներգրավումը:

Հանդիպմանը դեսպան Դաուման նախարար Իգնատի Առաքելյանին է ներկայացրել առաջարկություններ կարկուտի հետևանքների վերացման մեխանիզմների վերաբերյալ, որոնք նախարարը խոստացել է ուսումնասիրել:

Անդրադառնալով երկկողմ փոխգործակցության առավել հեռանկարային ուղղություններին` կողմերը հատուկ անդրադարձ են կատարել կարտոֆիլագործության զարգացմանը` այդ համատեքստում հատկապես կարևորելով կարտոֆիլի պահեստավորման և վերամշակման նպատակով ներդրումների իրականացումն ու այս ուղղությամբ համատեղ ծրագրերի նախաձեռնումը: Քննարկվել են նաև Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի վերազինմանն առնչվող խնդիրներ: Նախարար Իգնատի Առաքելյանը վստահություն է հայտնել, որ գյուղտեխնիկայի արդիականացումը հիմք կստեղծի ագրարային բնագավառի հետագա զարգացման համար և թույլ կտա ոլորտը դարձնել ավելի շահութաբեր:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև գյուղատնտեսական կենդանիների սնուցման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031