Լրահոս
Օրվա լրահոսը

Գաբրիել Սարգսյանը կխաղա Իրանում, Գրիգոր Սեւագ Մխիթարյանը՝ Բրազիլիայում

Հունվար 18,2017 18:40 Share

Հայկական շախմատի առաջատարներից գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը մեկնել է Իրան, որտեղ վաղը մեկնարկում է «Խազարի գավաթ 2015» միջազգային մրցաշարը: Ուժեղագույնների «Masters» խմբում, որտեղ վարկանիշային առաջատարը Հայաստանի ազգային հավաքականի անդամն է, մասնակցելու հայտ ներկայացրած 88 շախմատիստներից 16-ը գրոսմայստեր է:

Նույն օրը Բրազիլիայի Ֆլորիանոպոլիս քաղաքում կտրվի 3-րդ «Floripa Open»-ի մեկնարկը, որի մասնակիցների շարքում է բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր Սեւագ Մխիթարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել