Լրահոս
Օրվա լրահոսը

Դրվագ, որ մնաց Աբրահամյանի ստվերում. «Ժամանակ»

Հունվար 25,2017 11:03

Երեկ՝ ՀՀԿ-ից Հովիկ Աբրահամյանի դուրս գալու մասին հայտարարությանը զուգահեռ, լրահոսում տեղ գտավ մի ուշագրավ տեղեկություն ևս, որը, սակայն, չարժանացավ հասարակական մեծ հնչեղության: Իհարկե այդ տեղեկությունն իր ինտրիգով մրցունակ չէր Հովիկ Աբրահամյանի հայտարարության համեմատ, սակայն, այնուհանդերձ, տեղեկությունն ուշագրավ էր և թերևս դեռ «իր խոսքը կասի» Հայաստանի նախընտրական և ներիշխանական իրադարձությունների համատեքստում: Խոսքը այն մասին է, որ երեկ տեղեկություն տարածվեց Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում «պանամական օֆշորի» հետ կապված գործը կարճելու մասին, որով անցնում էր օֆշորային այդ սկանդալի մեջ իր անունով շոշափվող ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը:

Ինչպես հայտնի է, Պողոսյանն իր պաշտոնից հրաժարական տվեց այդ սկանդալից հետո: Եվ ահա հայտարարվում է, որ ՀՔԾ-ն կարճել է այդ գործով քննությունը, բնականաբար հանցակազմի բացակայության պատճառով: Ընդ որում, ուշագրավն այն է, որ հաղորդագրությունն առաջինը տարածել է ոչ թե ՀՔԾ-ն, այլ Միհրան Պողոսյանի գրասենյակը: Միհրան Պողոսյանը Սերժ Սարգսյանի մտերիմներից է, նրա ամենամեծ աջակցությունը վայելող անձանցից: Ուշագրավ է սակայն մեկ այլ հանգամանք էլ՝ Պողոսյանը հանդիսանում է Հայաստան բանանի ներկրման մենատերը, դե ֆակտո մենատերը: Այդ մասին գրում է մամուլը, թեև Պողոսյանն իհարկե հերքում է, թե կապ ունի բանանի ներկրման հետ: Իսկ բանանի ներկրման թեման «կարմիր թելի» նման անցնում է Հայաստանի նոր կառավարության ձևավորման և նոր իրավիճակի զարգացման ամբողջ կոնտեքստում, դառնալով ամենաշատ քննարկվող հարցերից մեկը:

Ընդ որում հետաքրքիր է, որ այս թեման զարգացրել է նոր կառավարությունը՝ հայտարարելով բանանի մենաշնորհը կոտրելու մասին: Եվ ահա, տարածվում է տեղեկություն այն մասին, որ Միհրան Պողոսյանը, փաստորեն, «անկոտրելի» է և ՀՔԾ-ն կարճել է նրա դեմ գործը, քանի որ բացակայում է հանցակազմը: Սա ըստ էության կանաչ լույս է Միհրան Պողոսյանի քաղաքականությամբ զբաղվելու համար, որի հավանականության մասին նա հայտարարել էր ՀՀԿ համագումարի օրը լրագրողների հետ զրույցում:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031