Լրահոս
Օրվա լրահոսը

Բերդ-Ճամբարակ ճանապարհը դժվարանցանելի է

Հունվար 26,2017 10:29

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ,  Մասիսի, Արտաշատի,  Արարատի, Աշտարակի, Եղվարդի,  Մարալիկի,  Ախուրյանի,  Աշոցքի,  Ապարանի,  Աբովյանի,  Հրազդանի,   Սևանի, Մարտունու, Եղեգնաձորի, Սիսիանի, Վայքի  և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Բքի պատճառով փակ է Վարդենյաց  լեռնանցքը:

Ուժեղ  քամու և ցածր տեսանելիության  պատճառով  Բերդ – Ճամբարակ  ճանապարհը  դժվարանցանելի է:

Թալինի և Մեղրու ճանապարհներին մառախուղ է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները, կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Վարորդներին  խորհուրդ է  տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, ունենալ նաև անվաշղթաներ:

ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  մյուս   ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների 
նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031