Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետարան. Ձնամաքրման աշխատանքները զուգահեռաբար իրականացվում են նաև երկրորդական փողոցներում, մայթերին ու բակային տարածքներում

Հունվար 26,2017 17:39

Մայրաքաղաքի վարչական շրջանների գլխավոր ու երկրորդական փողոցներին զուգահեռ` աշխատանքներ են տարվում նաև մայթերի, կանգառասրահների, աստիճանավանդակների, բակերի ու միջբակային  տարածքների ձնամաքրման ուղղությամբ:

«Սանիթեք» ընկերության, նաև վարչական շրջանների համապատասխան կառույցների և համատիրությունների ուժերով շարունակվող ձնամաքրման աշխատանքները վերահսկվում են վարչական շրջանների ղեկավարների, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և օպերատիվ շտաբի կողմից:

Ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ` վերոնշյալ բոլոր տարածքները մշակվում են նաև աղի ու ավազի խառնուրդով: Աշխատանքներն ընթանում են չընդհատվող ժամանակացույցով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031