Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը պնդում է, որ Մհեր Սեդրակյանի քրոջ փեսային ինքը չի ազատել, ինքնակամ է հեռացել (Տեսանյութ)

Հունվար 28,2017 14:04

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր Եռաբլուրում էր: Նա շնորհավորեց բոլորին՝ Բանակի տոնի կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնեց բոլոր զինվորներին, հրամանատարական կազմին: Նա ասաց, որ բանակի ուժեղացմանը բոլորը պետք է մասնակցեն:

Լրագրողները հայտնեցին քաղաքացիների դժգոհությունը, որ ձյան մաքրման աշխատանքները նորմալ չեն կատարվում: Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Ես այդ կարծիքին չեմ: Քանի որ ձյուն է տեղում, բնականաբար, ձյունը կտրվելուն պես արդեն աշխատանքը կլինի»:

Մեր հարցին՝ ՀՀԿ-ից արտահոսք նկատո՞ւմ եք՝ նա պատասխանեց՝ ոչ: Երբ ճշտեցինք, որ Հովիկ Աբրահամյանը եւ ՀՀԿ-ի շատ կարկառուն ներկայացուցիչներ հեռացան՝ Տարոն Մարգարյանը պատասխանեց. «ՀՀԿ-ում շատ կարկառուն ներկայացուցիչներ կան: Ամեն մարդ ինքն է իր ճակատագիրը որոշում»:

Aravot.am-ի հարցին՝ Էրեբունու թաղապետին ինչո՞ւ հեռացրեցիք, լավ չէ՞ր աշխատում՝ Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Ինքն է դիմում գրել, էդ հարցը պետք է իրեն ուղղեք: Վերջին ժամանակներս ես ոչ մեկին չեմ հեռացրել աշխատանքից: Իրենք կամավոր դիմում են գրել»:

Հարցին՝ Գայանե Սողոմոնյանի հարցը ինչպե՞ս պիտի որոշվի, նա կշարունակի՞ մնալ քաղաքապետարանում՝ քաղաքապետը պատասխանեց. «Դեռ աշխատում է, չէ՞»: Նա վստահեցրեց, որ Գայանե Սողոմոնյանն իրենց թիմից չի հեռացել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031