Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտզալ. Հայաստանի հավաքականը պարտվեց Լատվիային

Հունվար 29,2017 23:48

Քիչ առաջ Լատվիայի Ելգավա քաղաքում ավարտվեց Ֆուտզալի Եվրոպայի 2018 թ. առաջնության որակավորման փուլի C խմբի երրորդ տուրի հանդիպումը Հայաստանի և Լատվիայի հավաքականների միջև: Առաջին խաղակեսն ավարտվեց լատվիացիների հաղթանակով 1:0 հաշվով:

Գոլի հեղինակ դարձավ Արթուր Երոֆեևը: Երկրորդ խաղակեսում նույն Երոֆեևը ևս մեկ անգամ գրավեց մեր հավաքականի դարպասը՝ այս անգամ տուգանային հարվածով: Խաղավարտից 1.5 րոպե առաջ Գարեգին Մաշումյանը կրճատեց հաշվի տարբերությունը՝ 1:2: Մեր հավաքականը մտցրեց 5-րդ խաղացող, սակայն լատվիացիներն օգտվեցին մեր թիմի սխալից, և Անդրեյ Ալեքսեևը ևս մեկ անգամ գրավեց Հայաստանի հավաքականի դատարկ դարպասը:

Հանդիպման վերջին րոպեներին, փորձելով կասեցնել մրցակցի գրոհը, Սարո Մարդանյանը գրավեց սեփական դարպասը: Լատվիայի հավաքականը հաղթեց 4:1 հաշվով և խմբում գրավեց առաջին տեղը՝ դուրս գալով հաջորդ փուլ: Մեր հավաքականը, չնայած տարած 2 հաղթանակներին, բավարարվեց երկրորդ տեղով և դուրս մնաց հետագա պայքարից:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031